Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կիթառի երեկո

Կիթառի երեկո
27.03.2017 | 21:58

Ապրիլի 7-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Դարիուշ Յահյաիի կիթառի երեկոն: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, Ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի աշակերտ Դարիուշ Յահյաին հանդես կգա իր անհատական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Ալեսանդրո Սկարլատիի, Հեկտոր Վիլա Լոբոսի, Ֆրանցիսկո Տառեգայի, Ագուստին Բարիոս Մանգորեի, Իսաակ Ալբենիսի, Ռեգինո Սանս դե լա Մասայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ